Դեկտեմբերի 19-ին` ժամը 16.20-ին, Երևանի Րաֆֆու փողոցի թիվ 86/1 հասցեի դիմաց «ԳԱԶ-3129» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Օպել»-ի: «ԳԱԶ-3129»-ի վարորդը` 1960 թ. ծնված Վանյա Մարտիրոսյանը, տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է սրտի կաթվածից:
Այս մասին տեղեկացնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից։ Կատարվում է քննություն: