Չեմպիոնների լիգայի տիտղոսի մասին երազող Նեյմարը հավատում է, որ «Բարսելոնան» կարող է այդ մրցաշարում հաղթել գործող գավաթակիր և ընթացիկ մրցաշրջանում անպարտելի Մադրիդի «Ռեալին», գրում է «Goal.com»-ը՝ հղում անելով «Sport» պարբերականին։
-Չեմպիոնների լիգայում հաղթելը երազանք է, որ ես ունեմ դեռ մանկությունից։ Իհարկե, պատկերացրեք՝ ինչքան լավ կլինի այն հաղթել «Բարսայի» հետ։
«Ռեալը» մեծ թիմ է՝ հզոր խաղացողներով, լավագույնը աշխարհում, և որպես թիմ փայլուն է գործում։
Բայց ես հավատում եմ իմ թիմակիցներին։ Ես մեծ հավատ ունեմ իմ թիմի հանդեպ և կարծում եմ, որ մենք կարող ենք անել ավելին։ Համոզված եմ՝ մենք բարձունքին կլինենք,-ասել է Նեյմարը «Sport»-ին։