Դեկտեմբերի 20-ին` ժամը 13.00-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի 1-ին թաղամասի թիվ 45 շենքի 1-ին մուտքի վերելակը խափանվել է, քաղաքացիները մնացել են ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները բացել են վերելակի դուռը. ներսում է գտնվել 6 քաղաքացի: