Կար կարծիք, որ թոքախտը Ամերիկա «ներմուծվել» է XV դարում եվրոպացիների կողմից: Սակայն մի խումբ գիտնականներ այդ տեսակետը հարցականի տակ են առել: Վերջիններս իրականացրել են մի շարք հետազոտություններ ու արդյունքներն հրապարակել Nature ամսագրում: Ըստ այդմ, ենթադրվում է, որ մահացու հիվանդությունը ամերիկյան մայրցամաքում կարող էր հայտնվել մինչ Կոլումբոսը: Ընդ որում, այն կարող էր փոխնցվել Նոր աշխարհի բնիկներին փոկերի կողմից, ովքեր իրենց հերթին ուղղակի հանդիսացել են փոխանցողները աֆրիկացիներից հնդկացիներին: Պարզվում է, որ Ամերիկայի բնիկ հնդկացիների մոտ թոքախտ հայտնաբերվել է այն ժամանակներից սկսած, երբ նրանք սկսել են փոկեր որսալ ու օգտագործել փոկի միսը սննդի մեջ: Իսկ դա տեղի է ունեցել Կոլումբոսից ավելի քան հարյուր տարի առաջ: