Վայրի բնության պաշտպանության ընկերությունը Նյու-Յորքի Բրոնքսի կենդանաբանական այգու այցելուներին ցուցարդել է սպիտակ ընձառյուծի երկու ձագուկների, որոնք ծնվել են դեռ ամառվա սկզբին: Այցելությունների համար որևէ սահմանափակում չկա և յուրաքանչյուրը կարող է գնալ ու իր աչքերով տեսնել երկու` համարյա խաղալիք փափկամազիկներին: Սպիտակ կամ ձյան ընձառյուծները հայտնի են նաև իրբիս անունով և համարվում են անհետացող կենդանատեսակ` գրանցված Կարմիր գրքում: Ամբողջ աշխարհում հաշվվում է այս կենդանատեսակի 6,5 հազար առանձնյակ: Բնակվում են հիմնականում Կենտրոնական Ասիայում, Ռուսաստանում, Մոնղոլիայում և Չինաստանի որոշ լեռնային շրջաններում: Երկար տարիներ Բրոնքսի կենդանաբանական այգին զբաղվում է այս կենդանատեսակի վերականգնմանը խթանող միջոցառումներով ու արդեն 70 առանձնայկի «ծննդավայրն» է հանդիսանում: