Չինաստանն օգնություն կտրամադրի Ռուսաստանին, եթե դրա անհարժեշտությունը լինի։ Այդ մասին հայտարարել է ՉԺՀ-ի արտգործնախարար Վան Ին։ Այս մասին հայտնում է Orer.am-ը` վկայակոչելով ria.ru-ին:
«Չինաստանը գտնում է, որ Ռուսաստանն ունի անհրաժեշտ հնարավորություններ և ողջամտություն տնտեսական խնդիրները լուծելու համար»,- ասվում է հայտարարության մեջ:
Նշենք, որ Ուկրաինայի հարցում Ռուսաստանի դիրքորոշման պատճառով ԱՄՆ-ն և եվրոպական մի շարք երկրներ պատժամիջոցներ են սահմանել ՌԴ-ի դեմ։