Ինչպես հայտնում է Orer.am-ը` վկայակոչելով TASS-ին, Սիրիացիները պատրաստ են արմատախիլ անել իրենց երկրում տիրող ծայրահեղական գաղափարախոսությունն ու ահաբեկչությունը: Այս մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը՝ Դամասկոսում Իրանի մեջլիսի խոսնակ Ալի Լարիջանիի հետ հանդիպման ընթացքում։
«Պայքարելով ահաբեկչության դեմ՝ սիրիացիները միաժամանակ կընդլայնեն և կամրապնդեն ազգային հրադադարի գործընթացն այնպես, որ այն ներառի Սիրիայի բոլոր շրջանները»,- նշել է Ասադը։
Սիրիայի Ազգային խորհրդի նախագահ Ջիհադ ալ Լյահամն նշել է «այն աջակցության կարևորությունը, որը ցուցաբերում են Սիրիային Իրանը և նրա այլ ընկերներ՝ Ռուսաստանը, Չինաստանը և Լատինական Ամերիկայի երկրները»։