Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում Մյունխենի «Բավարիան» նոր ֆուտբոլիստների ձեռք չի բերի: Այս մասին հայտարարել է ակումբի ղեկավարության ներկայացուցիչ Կարլ-Հայց Ռումենիգեն:
«Հունվարին տրանսֆերային պատուհանում ակտիվություն չենք ցուցաբերի: Խոսքը նոր ֆուտբոլիստների գնելու մասին է: Իսկ այն հարցին, թե հնարավո՞ր է` հրաժարվենք մեր ֆուտբոլիստներից, կպատասխանենք ժամանակի ընթացքում»,-Ռումենիգեի խոսքը մեջբերել է «Tz»-ը:
Հավելենք, որ գերմանական մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` ձմռանը «Բավարիայից» հեռանալու են Շերդան Շաքիրին և Պյեռ-Էմիլ Հյոյբերգը: Երկու ֆուտբոլիստներն էլ դժգոհ են խաղային ժամանակից: