BBC-ն գրում է, որ ԱՄՆ-ում գիտնականները ստեղծել են մի գոծվածք, որը կարող է փոխել իր գունային գամման շրջակա միջավայրից կախված: Գործվածքի ստեղծողները նշում են, որ թեթև ու նուրբ գործվածքը կարող է արագ փոխել իր գույնը այնպես, ինչպես դա անում են հայտնի քամելեոնները` հարմարվելով շրջակա միջավայրին: Առայժմ գործվածքը փոխում է գույնը սևի ու սպիտակի գունային նրբերանգների պալիտրայում, սակայն Իլլինոյսի համալսարանի մասնագետները կարծում են, որ ամենամոտ ապագայում հնարավոր կլինի մշակել նաև մյուս գույների նրբերանգների պալիտրայում գործվածքի գունափոխությունը: Գործվածքի հեղինակները վստահ են, որ նման հայտնագործությամբ կհետաքրքրվեն ոչ միայն զինվորականները, այլ նաև հագուստի մոդելավորողները և այն կստանա լայն սպառման շուկաներ: