Ինչպես տեղեկացնում է Orer.am-ը, Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը «Известия» թերթին տված հարցազրույցի ընթացքում հայտնել է, որ այսօրվա ահաբեկիչները ոչ թե մոլորյալ են, այլ՝ հիվանդ, նրանց չի կարելի բուժել, նրանց կարելի է միայն ոչնչացնել։
«Այն մարդիկ, ովքեր ընտրել են իսլամի, իրենց ժողովրդի և օրենքի դեմ ուղին, ապա նրանք դաժանորեն կպատժվեն: Չեչնիայում կձեռնարկվեն բոլոր միջոցառումները, որպեսզի չկրկնվի այն իրավիճակը, որը տեղի ունեցավ դեկտեմբերի 4-ին Գրոզնիում ահաբեկչության ժամանակ»,-ասել է Կադիրովը։
Կադիրովը հայտնել է նաև, որ հպարտանում է այն հանգամանքով, որ «Ռուսաստանի թշնամիներն» Ուկրաինայում իր դեմ քրեական գործ են հարուցել։