Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսության խորհրդական Արման Աղաջանյանը հայտնում է, որ Վերին Լարս ավտոճանապարհը փակ կլինի նախնական տվյալներով 10-15 օր:
Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին փլուզում է տեղի ունեցել Վերին Լարս-Կազբեկ ավտոճանապարհին, ինչի պատճառով նշված ճանապարհը փակ է:
Ըստ Արման Աղաջանյանի՝ մարդկանց համար ստեղծվել են բոլոր անհրաժեշտ պայմանները՝ վրաններ, բիոզուգարաններ, մատակարարվում է սնունդ և առաջին անհրաժեշտության պարագաներ:
«Այս պահի դրությամբ կա բեռնատար մեքենաների որոշ կուտակում, մեկ տասնյակ մարդատար մեքենաներ, կանայք և երեխաներ այդ վայրում չկա այս պահին չկան»,-ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում: