Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին մտադիր է վերադառնալ Վրաստան եկող տարի: Այս մասին հայտնել է «Գրուզիա Օնլայնը»՝ հղում անելով նրա ֆեյսբուքյան էջում արված գրառմանը:
Նա շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր շնորհավորել են իրեն ծննդյան օրվա առթիվ (դեկտեմբերի 21-ին) և խոստացել է վերադառնալ եկող տարի:
«Շատ շնորհակալություն բոլորին շնորհավորանքների համար: Եկող տարի կհանդիպենք Վրաստանում»,- գրել է Սաակաշվիլին: