Երևան, 02.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրա Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Սվիթերի ու վերնաշապիկի «համադրությունը». ո՞ւմ համար է այն նախատեսված. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Էլեկտրալամպերի առաջին գործարանը, առաջին «Զապորոժեցը», առաջին արագընթաց մայրուղին. «Փաստ» Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ» Շարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան» Փաշինյանը դուրս է մղում Ռուսաստանին Հայաստանից. «Փաստ»


Ցնցող փաստեր երկրագնդի ամենազարմանալի էակների՝ մրջյունների մասին (լուսանկարներ)

Blognews.am-ը գրում է. Մրջյունները դասական միջատի թերևս ամենահաջողված ներկայացուցիչներն են, որոնք իրենց մեծ թվաքանակի շնորհիվ դոմինանտ դիրք ունեն մնացած այլ օրգանիզմների նկատմամբ: Որպես թաղանթաթևավորների կարգի ներկայացուցիչներ` մրջյունները սերտորեն կապված են մեղուների և կրետների խմբերի հետ, թեև այս միջատները միայն երբեմն են հանդես գալիս որպես հասարակական խմբեր և հիմնականում հարմարեցված են գաղութային ապրելակերպին: Բոլորս էլ գիտենք մրջյունների գաղութի հիմնական կառուցվածքը, սակայն տարբեր տեսակների կողմից արտահայտվող տարամետ վարքագծերն ու հարմարվողականությունը կարող են լրացնել գիտական գրականության հնարավորինս ավելի մեծ ծավալներ, քան մնացած միջատների համակեցությունները միասին: Ստորև ներկայացված են ստորերկրյա այս միջատների խմբին պատկանող առավել անսովոր տեսակներ. Մահապարտ ռմբակոծիչներ Չկարողանալով վերարտադրվել ինքնուրույն՝ գաղութաբնակ մրջյունների մեծ մասի գերնպատակը հանդիսանում է «մայր-թագուհիների» ու կրտսեր քույր-եղբայրների պաշտպանության իրականացումը, որի արդյունքում նրանք պարբերաբար մասսայական զոհաբերություն են կատարում: Մահապարտ ռմբակոծիչ մրջյունների գաղութի անդամներն ունեն բավականին մեծ ծնոտային մկանների հատուկ շարք, որոնք ձգվում են նրանց գրեթե ողջ մարմնի երկայնքով՝ միանալով թունավոր խեցուկներին: Երբ այլընտրանք չեն ունենում, նրանք կատաղորեն թեքում են այդ մկանները` պատռելով խցուկը, որպեսզի իրենց մեջ գտնվող թունանյութերը նետեն թշնամու դեմքին: Դռնագլուխներ Cephalotes տեսակի մրջյուններին հաճախ անվանում են «կրիա» մրջյուններ, քանի որ նրանց հարթ գլուխները նման են զինվորական վահանի: Տարօրինակ հարմարվողականության նման ձևի նպատակն է գլխով փակել գաղութի մուտքը: Իրենց սեփական գաղութը ստեղծելու փոխարեն այս մրջյունները, որպես կանոն, բնակեցնում են բզեզների կողմից լքված թունելները: Ի հավելումն սրա՝ նրանց գլուխները բավականաչափ մեծ են ոչ միայն թունելի մուտքը փակելու համար, այլև դռան դեր են կատարում: Ջուլհակներ  Նրանց թրթուրները մեծապես նման են երեխայի, անօգնական են և կախված իրենց ավագ քույրերի պաշտպանությունից, քանի դեռ բավականին չեն մեծացել, որպեսզի կարողանան մասնակցել գաղութի գործունեությանը: Որոշ տեսակներ, այնուամենայնիվ, սկսում են իրենց ներդրումը գաղութի կյանքում ձվից դուրս գալուց անմիջապես հետո: Ջուլհակ կամ դերձակ մրջյունները, ինչպես օրինակ Oecophylla smaragdina-ն, իրենց անվանումը ստացել են ծառի կատարներին կառուցած խիտ դասավորված տերևներով՝ իրենց բների շնորհիվ: Խմբի ավագ մրջյունները միացնում են իրար տերևներն ու ճյուղերը, իսկ փոքրերն արագորեն օգնում են նրանց: Թակարդածնոտներ Մսակեր Odontomachus-ները հայտնի են որպես թակարդածնոտներ՝ իրենց չափազանց տարօրինակ ծնոտների պատճառով, ինչպես մկան թակարդը, այն բարձր ճնշման տակ կարող է բացվել` շրխկացնելով փակվել, իսկ նրանց զգայուն մազիկները նույնիսկ թեթևակիորեն կպչում են իրար: Հայտնի ոչ մի գիշատիչ այդպես արագ չի կարող կծել, ընդ որում կծում է այնպիսի հզորույթամբ, որը 300 անգամ գերազանցում է մրջյունի ամբողջ զանգվածին: Նրանց ծնոտներն այնքան հզոր են, որ դրանցով կարողանում են հետ հետ մղել թե՛ իրենք իրենց (ինչպես կենդանիների թագավորության ներկայացուցիչները արտակարգ իրավիճակում փախուստի ժամանակ) և թե՛ անցանկալի փոքր առարկաները գաղութի մուտքից Մառանի բնակիչներ Myrmecocystus տեսակի մրջյունների որոշ մասի մոտ  առանձնանում են աշխատող տեսակներ, որոնց անվանում են «մեղր անոթ» մրջյուններ կամ այլ կերպ «հագեցած» մրջյուններ: Աշխատող այլ մրջյունները կերակրում են նրանց շաքարով, ճարպերով և Գաղութի մյուս մրջյունները նրանց կերակրում են շաքարով, ճարպերով ու այլ հեղուկ սննդով այնքան ժամանակ, մինչև նրանց որովայնները ուռչում են՝ դառնալով երբեմն խաղողի մեծության, ինչը սննդի պաշար է հանդիսանում արտակարգ իրավիճակների ժամանակ: Լինելով չափազանց ճարպակալված գաղութը լքելու համար` նրանք պաշտպանվում են` բնակվելով գետնի տակ՝ խորը շերտերում, իսկ  մնացած մրջյունները պահպանում են նրանց տարբեր կենդանիներից, այդ թվում նաև մարդուց, որպեսզի որպեսզի վերջիններս չգողանան նրանց սեփական օգտագործման  համար:  Մարսվող մրջյուններ Մսակեր Nepenthes բույսերի մեջ ընկնող միջատների մեծամասնությունը բույսի մարսողական ֆերմենտների կողմից ջարդվում-մանրացվում են և կործանվում ջրով լի փոսի մեջ: Camponotus schmitzi տեսակի մրջյունները կազմում են սերտ համակեցություն Nepenthes bicalcarata բույսի հետ: Բույն դնելով բույսի ցողունի մեջ՝ սնամեջ տարածքով մրջյուններն ազատորեն մոտենում են և հեռանում «մահաբեր ջրավազանից»՝ ցատկելով հեղուկի մեջ և խորասուզվելով այնքան, որ մասնատեն թակարդի մեջ ընկած միջատներին, որոնցով էլ նրանք սնվում են: Դրա արդյունքում մրջյունները դրական ազդեցություն են գործում այս բույսերի վրա՝ մաքրելով նրանց միջատներից: Այսպիսով, այս միջատները հանդիսանում են բույսի մարսողական գործընթացի մի մասը: Կպչուն սպանիչներ Բնակվելով բացառապես Hirtella physophora ծառի վերին ճյուղերի վրա` փոքրիկ Allomerus decemarticulatus-ների բանակը պաշտպանում է իր շրջակա տարածքը թակարդող մեխանիզմի շնորհիվ: Միացնելով ծառի մազմզիկներն իրենց թքի և համակեցության արդյունք հանդիսացող սնկի հետ` աշխատավոր մրջյունները ստեղծում են ամուր կառույցներ` նեղ անցքերով: Նրանք կախվում են այդ կառույցներում և մոտեցող ցանկացած միջատ դիպչելով այդ մրջյուններին անմիջապես կառույցի ներս են քաշվում և սպանվում, իսկ աշխատավոր մյուս մրջյունները սկսվում են մասնատել նրանց դիակները: Զավթիչներ  Սովորաբար մրջյուների գաղութը ներառում է հիմնականում ստերիլ, էգ աշխատողներ և թագուհու դրած ձվից դուրս եկած զինվորներ մրջյուններից, պարբերաբար ծնվող վերարտադրվելու ընդունակ թևավոր արուներից ու էգերից, որոնք լքում են բույնը և հաստատում իրենց սեփական գաղութները: Սակայն որոշ տեսակներ լքում են այդ խառնիճաղանջ աշխատանքը և  թողնում այն մյուսների վրա: Այդպիսի տեսակ է Solenopsis daguerrei-ն, որոնց գաղութը ներառում է թագուհիների և արու մրջյունների, իսկ աշխատավորները և զինվորները բացակայում են: Զուգավորումից հետո էգ մրջյունը զբաղեցնում է այլ մրջնատեսակի գաղութը, օգտագործում ֆերոմեններ, որպեսզի թաքցնի իր ներկայությունը` միաժամանակ սնունդ կորզելով տանտիրոջից:  Գաղութը չի կարողանում տարբերել ներխուժած էգ մրջյունի դրած ձուն սեփականներից և, հետևաբար, պաշտպանում և մեծացնում  է մակաբույծների նոր սերունդ այն դեպքում, երբ իրենց իսկ թագուհին դանդաղ սովամահ է լինում: Կաննիբալ արնախումներ  Լիովին արդարացնելով իրենց անվանումը` Adetomyrma տեսակին պատկանող այս արնախում մրջյունները զինված են վտանգավոր ծնոտներով և կաթվածահար անող խայթոցով և կարող են որսալ և սպանել չափերով իրենցից մի քանի անգամ մեծ հոդվածոտանիներ, սակայն ոչ սեփական սննդի համար, քանի որ նրանց սննդակարգը բաղկացած է բացառապես իրենց երիտասարդ քույր-եղբայրների արյունից, որոնք դեռևս թրթուռ են: Սննդի համար պահելով կաթվածահար եղած կենդանի որսին` կույր և վերջույթներից զուրկ թրթուրներն իրենց սուր ծնոտներով մասնատում են զոհին և խմում նրա արյունը:
Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդնելու իր փորձը Երևանի մետրոպոլիտենի զարգացման գործումԳանգուղեղային վնասվածք ստացած տղամարդու կյանքը փրկել չի հաջողվելՀոկտեմբերի 2-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԳոռ Մինասյանն Ասիական խաղերում բավարարվեց բրոնզե մեդալովԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԱդրբեջանցուց վիրավորում ստացած քաղաքացու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ մանրամասներԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ Պուտին Մոլորված զինվո՞ր, թե՞ սահմանը հատած ու քաղաքացու վրա կրակած անձ․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումԱնհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենՎթար է. ջուր չի լինելուՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարըԴեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելիՊայմանագրային զինծառայող է մահացելՀայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու նիկոլի իշխանությանը դեմ չէ որ կալանավորվի. Աննա ՄկրտչյանՄենք պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըՌուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից44-օրյա պատերազմից կարելի էր խուսափել, եթե բանակցություններում ճիշտ որոշումներ կայացվեին. Ավետիք ՉալաբյանԱԱԾ-ն ասում է՝ ձերբակալվել է. երևի առոք - փառոք կհանձնեն Բաքվին. Մարիաննա ՂահրամանյանԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար Երկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցՀայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրաՇաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Արամ Վարդեւանյանի դիպուկ ելույթը ԵԽԽՎ-ումԹաղման նպաստի տնտեսո՞ւմ, թե՞ սոցիալական անարդարություն․ Հրայր ԿամենդատյանՄենք բողոքարկելու ենք վերդիկտը. Ռուբեն Մելիքյանը դատարանին խնդրեց կիրառել մեղմ պատժամիջոց Դատախազը միջնորդեց Էդգար Ղազարյանին ազատազրկել 2.5 տարով և 3 տարով զրկել հանրային գործունեությունից Փաշինյանը կորցնում է հանրային աջակցությունը․ տեսանյութԷդգար Ղազարյանը պահանջում է կասեցնել վարույթը. ԱԺ համաձայնությունն է պետք Իշխանությունները ակնհայտորեն բախումներ են հրահրում Ռուսաստանի հետ. Հրայր ԿամենդատյանԿարող էին ասել՝ մարդ է սպանել, բայց մարդ չի մահացել. Այս գործով տուժող, վկա չկա. Էդգար Ղազարյան Եթե իշխանության նպատակն է, որ Էդգար Ղազարյանը չլինի ԱԺ-ում, ամեն ինչ պետք է անել, որ դա տեղի չունենա. Նաիրա Զոհրաբյան Գործարկվում է Komatsu PC 3000-ն․ ԶՊՄԿ-ում դասընթացներ են գեմանացի հրահանգչի հետ Եկեղեցու դեմ հարձակումը թելադրվում է մեր թշնամի երկրների կողմից. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային իրավունք ասվածը կորցրել է իր լեգիտիմությունն ու ուժը. Աննա ԿոստանյանՈւՂԻՂ. Դատարանը հրապարակում է Էդգար Ղազարյանի գործով որոշումը Էրեբունի 20/52 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Յունիբանկն անդամակցել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Մենք պայքարելու ենք ցանկացած զիջման դեմ՝ հանուն հայ ժողովրդի ապագայի․ տեսանյութը«Հայկական քվե»-ն Գավառի ընտրություններին՝ երիտասարդ ու խոստումնալից թիմով․ Աննա Կոստանյան