Կարելի է վիճել Տիգրան Սարգսյանի լավ կամ վատ, արդյունավետ կամ ոչ արդյունավետ վարչապետ լինելու հարցում, բայց չի կարելի մերժել կամ կասեցնել բոլոր այն գաղափարներն ու ծրագրերը, որոնք առաջ է քաշել Տիգրան Սարգսյանն իր վարչապետության տարիներին: Նա ժամանակին առաջարկել էր որոշ նախարարություններ դուրս բերել Երևանից, տեղակայել Հայաստանի այլ քաղաքներում, ինչի արդյունքում կառավարող ապարատը ամբողջությամբ չէր կենտրոնանա Երևանում, և մյուս քաղաքները կակտիվանային:
Հովիկ Աբրահամյանի կառավարությունը սառեցրել է այս ծրագիրը, և ինձ մոտ այն տպավորությունն է, որ դա արվել է այն պատճառով, որ առաջարկվել էր Տիգրան Սարգսյանի կողմից: Կառավարությունները պետք է մեկը մյուսի դրական ծրագրերն ու գաղափարները շարունակեն և չի կարելի խնդիրներին նայել անձնական ամբիցիաների տեսանկյունից:
Քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանի ֆեյսբուքյան էջից