Ադրբեջանում դեկտեմբերի 23-ին կկայանան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Այս մասին հայտնում է Orer.am-ը` վկայակոչելով ԱՊԱ գործակալությունը:
Երկրի 118 ընտրական շրջանում գրանցված 37 հազար 77 թեկնածուից կընտրվեն 15 հազար 35-ը:
Նշենք, որ Եվրոպայի խորհուրդը հրաժարվել է դիտորդներ ուղարկել՝ այդ ընտրությունների ընթացքին հետևելու համար: