Անսովոր ցուրտ եղանակ է հաստատվել Հնդկաստանի հյուսիսի Ութար Փրադեշի նահանգում, ցրտերի պատճառով 31 մարդ է մահացել, տեղեկացնում է Orer.am-ը: Ութ մարդ մահացել է նահանգի արևելքում, որտեղ երկու օրում ջերմաստիճանն իջել է ըստ Ցելսիուսի մինչև պլյուս հինգ աստիճան, ևս վեցը մահացել են Աուդի մարզում, չորս հոգի՝ Մերաթ և Քանփուր բնակավայրերում, յոթը՝ Մորադաբադ քաղաքում, վեցը՝ Ալիգարհում, նշել է Zee News հեռուստաալիքը:
Ավելի քան 150 գնացքների երթևեկությունը չեղյալ է հայտարարվել ջերմաստիճանի նվազման և թանձր մառախուղների պատճառով: Նաև չեղյալ են հայտարարված մի շարք ավիաչվերթներ, դժվարացած է մարդատար տրանսպորտի երթևեկությունը: Իշխանությունները որոշել են մինչև դեկտեմբերի 28-ը փակել տեղական դպրոցները: Օդերևութաբանների տվյալներով՝ տարածաշրջանի համար անսովոր ցուրտ եղանակը կպահպանվի ևս մի քանի օր, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: