«Հրապարակ». Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը երեկ, խոսելով գործող վարչապետի վարած տնտեսական քաղաքականությունից, չմոռացավ նաև նախկին վարչապետին, բայց, ի տարբերություն Տիգրան Սարգսյանին հիշողների, այս անգամ՝ լավով:
«Ես եղել եմ այն քաղաքական գործիչը, ով միշտ պաշտպանել է Տիգրան Սարգսյանի վարած քաղաքականությունը: Տիգրան Սարգսյանը հետճգնաժամային քաղաքականության հարցում լուրջ քայլեր կատարեց: Ես կարծում եմ, որ այն մոտեցումը, որ ձևավորվեց հետճգնաժամային ժամանակահատվածում, ռազմավարությունը, ընդհանրապես, ճիշտ էր ընտրված: Շատերը նրան քննադատում են, թե Տիգրան Սարգսյանը չկարևորեց, որ ճգնաժամը կարող էր Հայաստան գալ: Միգուցե: Բայց այնքան կարևոր չի՝ ճգնաժամը եկավ, թե չեկավ, որքան կարևոր է, թե ինչ դասեր մենք քաղեցինք ճգնաժամից, և արդյոք էդ դասերը մեզ կօգնե՞ն վաղը, մյուս օրը, եթե դրանք իրականացնենք՝ հաջորդ ճգնաժամի ալիքին պատրաստ դիմագրավելու համար: Այս տեսակետից Տիգրան Սարգսյանի կառավարությունն ահագին գործ է կատարել»,-իր խոսքում ասաց իշխանական պատգամավորը:
Գործող վարչապետն էլ իր ձևի մեջ է յուրատեսակ քաղաքականություն մշակել՝ ճգնաժամից դուրս գալու համար: Նա անձամբ այցելում է խանութներ ու տեղում իր ձեռքով իջեցնում անհարկի թանկացած գները: Այս առումով Խոսրով Հարությունյանից հետաքրքրվեցինք՝ գների իջեցումը, ի վերջո, ո՞ւմ հետևողականության արդյունքն էր՝ անձամբ վարչապետի՞, թե՞ նախագահի, ինչպես վստահեցրեց Էդուարդ Շարմազանովը:
«Իշխանությունների»,-ասաց նա ու շարունակեց. «Իշխանության մեջ վարչապետն իր մասով, նախագահն իր մասով պատասխանատվություն են կրում ստեղծված սոցիալական, քաղաքական իրավիճակի համար և յուրաքանչյուրը՝ իր դիրքորոշմամբ: Այո, հանրապետության վարչապետը բոլոր հրատապ հարցերի շուրջ խորհրդակցում է նախագահի հետ, նրա հետ համաձայնեցնում իր քայլերը»:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում։