Տղամարդկանց ծանրամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Պողոս Պողոսյանի պաշտոնանկությունից հետո այդ պարտականության կատարումը վերապահվեց մարզաձևի ՀՀ ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանին: Միաժամանակ նրան հանձնարաարվել էր մինչև դեկտեմբերի 22-ը ներկայացնել հավաքականի նախապարտրսատության երկամյա ծրագիրը:
Ալավերդյանը ներկայացրել է իր ծրագիրը, որն ամբողջությամբ հավանության է արժանացել ծանրամարտի ֆեդերացիայի մարզչական խորհրդի ու ՀՀ օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի կողմից:
-Պարտադիր պայման է, որ ծանրորդները հավաքներին նորմալ մարզավիճակում ներկայանան: Եվ որ կարևորագույն ստուգատեսերից առաջ նախանշած, հստակ կիլոգրամներ պետք է բարձրացնեն, որպեսզի ընդգրկվեն հավաքականում,-նշել է Ալավերդյանը։
Պաշտոնապես գլխավոր մարզչի պարտականությոնները ստանձնած Ալավերդյանը գտնում է, որ ծանրորդները անընդհատ բարձր զգոնության պիտի դրսևորեն, ինչն էլ հնարավորություն կտա առավել բարձր ցուցանիշներ անձանագրել:
Նորանշանակ գլխավոր մարզչի ղեկավարությամբ տղամարդկանց ծանրամարտի ՀՀ հավաքականի առաջին ուուսումնամարզական հավաքը անցկացվելու է 2015 թվականի հունվարի 21-ից՝ Աբովյանում: Ինչ վերաբերվում է հավաքականի կազմի համալրմանն, ապա այն ձևավորվելու է փետրվարին նախատեսված ՀՀ առաջնության արդյունքներով, տեղեկացնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։