Ամերիկյան կինոաստղ Մերիլ Սթրիփը վաճառել է իր շքեղ առանձնատունը Հոլիվուդում, որը դեռ մեկ տարի առաջ էր հանվել վաճառքի, սակայն գնորդ չլինելու համար գործը կիսատ էր թողնվել: Այն ժամանակ դերասանուհին ցանկանում էր տան համար ստանալ յոթ միլիոն դոլար, սակայն այժմ այն վաճառվել է մոտ հինգ միլիոնով: Շքեղ առանձնատունը գնել է բեյսբոլիստ Ալեքս Ռոդրիգեսը: Առանձնատունը կառուցվել է դեռևս 1954 թվականին ու երկար ժամանակ պատկանել Սթրիփների ընտանիքին: