ՌԴ Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը հայտնել է, որ պատրաստ է միջազգային հանձնաժողովին ներկայացնել Ուկրաինայի արևելքում մալայզիական Boeing օդանավի կործանման գործում ուկրաինացի զինվորականների մասնակցության վերաբերյալ տվյալներ։ Այս մասին հայտնում է Orer.am-ը` վկայակոչելով ria.ru-ին:
Ռուս քննիչները հարցաքննել են ուկրաինացու, ով պատմել էր օդանավի կործանման մասին, և ստացել ուկրաինական ռազմական օդանավի մասնակցությունը հաստատող ապացույցներ։
Հիշեցնենք, որ Malaysia Airlines ավիաընկերությանը պատկանող օդանավում գտնվել է 298 մարդ, բոլորը զոհվել են։