Ինրպես հայտնում է Orer.am-ը` վկայակոչելով ria.ru-ին, Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ պետք է օգտագործի իր աշխարհագրական դիրքն էներգառեսուրսների տարանցումից առավելագույնս օգտվելու համար:
«Թուրքական տնտեսությունն աճում է, աճում է էներգառեսուրսների պահանջարկը: Մենք էներգիայի աղբյուրներ չունենք, բայց փոխարենը գտնվում ենք էներգետիկ ճանապարհների խաչմերուկում և կարող ենք շահել էներգառեսուրսների տարանցումից: Այնպես, ինչպես բոլոր ճանապարհները տանում են դեպի Հռոմ, այնպես էլ Թուրքիան պետք է դառնա էներգիայի աղբյուրների մատակարարման բոլոր ճանապարհների անցակետը»,-հայտնել է Դավութօղլուն:
Դավութօղլուն նշել է նաև, որ Ռուսաստանը, որի հետ հարաբերությունները, նրա խոսքով, այժմ զարգանում են և «վերջին 500 տարվա ընթացքում գրանցում ամենալավ շրջանը»: