RG.ru-ն գրում է, որ Ռուսաստանի կառավարության օրինագծերի հարցերով հանձնաժողովի կողմից հավանության է արժանացել Եվրասիական տնտեսական միության մասին համաձայնագիրը: Ըստ այդմ՝ արդեն լիովին հնարավոր կլինի ազատ համագործակցությունն անդամ երկրների շուկաների միջև, քանի որ այս կերպ կսկսվի խոչընդոտների նվազեցման գործընթացին:
Հիշեցնենք, որ այս տարվա մայիսի 29-ին Աստանայում ստորագրվել էր համապատասխան համաձայնագիրը՝ Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի միջև: Փաստաթղթի ուժի մեջ մտնելը կապահովի դրա գործելն արդեն 2015-ից: