«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսն իր հայրենի Ուրուգվայի հիվանդանոցներից մեկում բուժվող փոքրիկների համար սուրբծննդյան նվերներ է ուղարկել։
Մոնտեվիդեոյի «Պարեյրա Ռոսել» հիվանդանոցում բուժվող 500 երեխաներ Ուրուգվայի հավաքականի հարձակվողից նվերներ են ստացել, որոնց վրա գրված է՝ «Մաղթում ենք երջանիկ 2015 թվական ձեր սիրելիների հետ։ Լուիս Սուարեսից և ընտանիքից»