Մեքսիկական «Կերետարոյի» ֆուտբոլիստ Ռոնալդինյոյին պատիժներ են սպասվում՝ ընդհուպ մինչև հեռացում ակումբից, գրում է ֆրանսիական «L’Equipe»-ը։
Բրազիլացի կիսապաշտպանի անկարգապահությւոնը վրսովեցրել է մեքսիկական ակումբի ղեկավարությանը։ «Կերետարոյի» մարզական տնօրեն Խոակին Բելտրանը նշել է, որ թիմը անձնական հարցերըվ կարգավորելու համար երկշաբաթյա արձակուրդ է տվել Ռոնալդինյոյին՝ պայմանով, որ վերջինս վերադառնա ակումբ մարզումներն սկսելու ժամանակ։ Ֆուտբոլիստն ավելի քան 15 օր է ՝ բաց է թողնում մարզումները։
-Թիմն սկսել է մարզվել դեկտեմբերի 8-ից, իսկ Ռոնալդինյոն դեռ չի վերադարձել։ Նա մարզումների մեծ մասը բաց է թողել։ Եթե առաջիկա օրերին նա թիմ չվերադառնա, ստիպված կլինենք պատժել նրան, գուցե նույնիսկ հեռացնել ակումբից։
Այստեղ որևէ խաղացողի չենք կարող մյուսներից բարձր դասել,-նշել է Բելտրանը։