ИТАР-ТАСС-ը գրում է, որ ԱՄՆ իշխանությունները խորհրդակցություններ են իրականացնում Չինաստանում` ցանկանալով համոզել Պեկինին միանալ հակառուսական ԱՄՆ-ԵՄ սանկցիաներին: Այս մասին հայտարարել է Պետդեպի կոորդինատոր Դենիել Ֆրիդը: “Մենք նաև շփվում ենք Հարավային Կորեայի ու Սինգապուրի հետ: Չինաստանի հետ էլ մենք բանակցությունները կշարունակենք”,- նկատել է Ֆրիդը: Ամերիկյան պաշտոնյայի խոսքով ԱՄՆ-ն ջանքեր է գործադրելու, որպեսզի սանկցիաներին միանան նաև Նորվեգիան ու Շվեյցարիան, սակայն և շեշտեց, որ խոսք անգամ լինել չի կարող Ռուսաստանի հետ նոր “Սառը պատերազմի” վերաբերյալ: