Ռոք-էն-ռոլլի լեգենդար արքայի ամենաառաջին ինքնագիրը կհանվի վաճառքի աճուրդի եղանակով, Մեմֆիս քաղաքում: Աճուրդի եղանակով կվաճառվեն նաև յոթանասուն այլ իրեր, որոնք պատկանել են լեգենդար Էլվիս Պրեսլիին: Ինքնագիրն արվել է դեռ այն ժամանակ, երբ Պրեսլին դպրոցական էր ու սովորում էր յոթերորդ դասարանում: