Press TV-ի փոխանցմամբ` Իրանը, ինչպես և արդեն նախօրեին էր հայտարարել, դրական է պատասխանել Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության հարցմանը` պատրաստակամություն հայտնելով բացել իր օդային տարածքը Հյուսիսային Եվրոպայից Ասիա չվերթների համար: Իրանի օդանավակայանների ընկերություն-օպերատորների (IAC) փոխտնօրեն Իբրահիմ Շուշթարիի խոսքով, ICAO-ն համապատասխան հարցում է ուղարկել IAC-ին, որը բավարարվել է հուլիսի 22-ին: Նա հավելել է, որ Մալայզիական ավիաուղիները արդեն իսկ փոխել են Ամստերդամ-Կուալա Լումպուր չվերթները Իրանի օդային տարածքի միջոցով: Բացի այդ, մի շարք երկրներ, այդ թվում՝ Գերմանիան, ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Ռուսաստանը, Իտալիան, Բելառուսը, Ղազախստանը եւ Չինաստանը որոշում են ընդունել իրենց ավիաընկերություններին արգելել թռիչքները Արեւելյան Ուկրաինայի գոտում կամ փոխել թռիչքների երթուղիները: