Գիշերը` ժամը 01:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը ՊԲ հարավարևելյան հատվածի երկու ուղղություններով ձեռնարկել է հետախուզադիվերսիոն ներթափանցման գործողություններ:
Դիվերսիոն գործողության ընթացքում հակառակորդը կիրառել է տարբեր տրամաչափերի հարձակողական զենքեր, այդ թվում` ձեռքի նռնակներ:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են հակառակորդի հատուկ ստորաբաժանումների առաջխաղացման փորձերը, նրանց հասցրել կորուստներ և ստիպել նահանջել իրենց ելման դիրքեր: Հակառակորդին դիմակայելու ընթացքում պաշտպանության բանակը կորուստներ չի ունեցել:
Միջադեպի մանրամասները ճշտվում են: