Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը շատ ուրախ է, որ աշխատում է Խոսեպ Գվարդիոլայի ղեկավարությամբ: Գերմանացի դարպասապահն ընդգծել է, որ Գվարդիոլայի խաղային փիլիսոփայությունը համապատասխանում է իր խաղոճին:
«Իմ ռիսկային խաղի դեպքում շատ կարևոր է, որ ես մեծ աջակցություն եմ ստանում Գվարդիոլայի կողմից: Նա ինձ օգնում է խաղադաշտում ճիշտ որոշումներ կայացնել: Գվարդիոլայի խաղային փիլիսոփայությունը նպաստում է նրան, որ ես վստահ լինեմ իմ ուժերի վրա: Նման տրամադրվածությամբ խաղում եմ նաև Գերմանիայի հավաքականում»,-Նոյերի խոսքը մեջբերված է «Süddeutschen Zeitung»-ից:
Հիշեցնենք, որ Մանուել Նոյերը «Բարսելոնայի» և «Ռեալի» առաջատարներ Լիոնել Մեսսիի, Կրիշտիանու Ռոնալդուի հետհավակնում է 2014 թվականի լավագույն ֆուտբոլիստի մրցանակին` «Ոսկե գնդակին»: