Մինսկում ավարտվել է Ուկրաինայի իրադրության կարգավորման հարցերով զբաղվող շփման խմբի հանդիպումը: Այս մասին հայտնում է Orer.am-ը` վկայակոչելով TASS-ին:
«Այս բանակցությունները շարունակվել են մոտավորապես հինգուկես ժամ:Բանակցությունների հաջորդ փուլի ամսաթիվն առայժմ հայտնի չէ»,-հայտնել է ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության լիազոր ներկայացուցիչ Պուշիլինը՝ ամփոփելով շփման խմբի նիստի արդյունքները:
Ավելի վաղ հաղորդվել է, որ դեկտեմբերի 26-ին կարող է անցկացվել ևս մեկ հանդիպում: