ԱՄՆ-ի սպորտային ակադեմիայի վարկածով սերբ Նովակ Ջոկովիչը և ռուս Մարիա Շարապովան 2014 թվականի լավագույն մարզիկը և մարզուհին են: Ավարտված մրցաշրջանում աշխարհի առաջին ռակետը ATP մրցաշարերի 7 տիտղոս է նվաճել, իսկ Շարապովան 4 մրցաշարում է դարձել չեմպիոնուհի:
Լավագույն մարզիկի քվեարկության երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է քենիացի վազորդ Դեննիս Կիմմետոն, երրորդ տեղում Արգենտինայի հավաքականի և «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին է:
Շարապովան լավագույն մարզուհու քվեարկությունում առաջ է անցել Գենզեբե Դիբաբուից և լողորդուհի Քեթի Լեդեկիից: