2015 թվականին առաջին անգամ անցկացվելու է Եվրոպայի մինչեւ 18 տարեկանների 3x3 բասկետբոլի առաջնությունը:
Երեկ Հայաստան բասկետբոլի ֆեդերացիան հայտ է ներկայացրել տղաների առաջնությանը մասնակցելու համար, տեղեկանում ենք ֆեդերացիայի ֆեյսբուքյան պաշտոնական կայքից։ Առաջնության ընտրական փուլի հանդիպումները կկայանան 2015 թվականի հունիս եւ հուլիս ամիսներին, իսկ եզրափակիչը՝ օգոստոսին:
Հիշեցնենք, որ 2014 թվականին Հայաստանի մեծահասակաների հավաքականը մասնակցել է Եվրոպայի առաջնության ընտրական փուլին: