Մալայզիայում ջրհեղեղների պատճառով հինգ նահանգներից տարհանվել է 100 հազար մարդ: Այս մասին հայտնում է Orer.am-ը` վկայակոչելով Bernama գործակալությունը:
Առավել ծանր վիճակում են Կելատան եւ Պահանգ նահանգները, որտեղ իրավիճակը կտրուկ վատթարացել է վերջին օրերին. այնտեղ հարկադիր վերաբնակեցվածների թիվը գերազանցել է 35 հազարը:
Հիշեցնենք, որ նախօրեին Մալայզիայի ֆինանսների նախարարությունը հավանություն էր տվել ամենատուժած հինգ նահանգներին շուրջ 14 մլն դոլարի օգնություն հատկացնելու նախագծին: