Երբ Չինգիզ Խանի զորքերը, Հուլաու խանի գլխավորությամբ, հասան Խալիֆաթի մայրաքաղաք Բաղդադի մոտ, Մութասիմ խալիֆը որոշեց առանց կռիվ տալու հանձնվել: Հուլաուն հրամայեց 40 օր Բաղդադը ավերի և ավարի մատնել, իսկ Մութասիմին,ընտանիքը աչքի առաջ կոտորելուց հետո , զնդանը նետեց: Օրեր շարունակ խալիֆին սոված էին պահում, իսկ երբ նա բողոքեց, Հուլաուն հրամայեց մեկ լիքը աման ոսկի տալ նրան, որ ուտի: Խալիֆը ետ ուղարկեց ամանով ոսկին: Հուլաուն իջավ նրա մոտ զնդան և ասաց. "Եթե այս ոսկին ուտել չի լինում, ինչու՞ էիք 500 տարի այսքան ոսկի կուտակել գանձարանում: Կամ ինչու՞ այս ոսկով զենքեր չգնեցիր, որ բաժանես քո ժողովրդին, որը հանուն քեզ պատրաստ էր մեռնելու, իսկ դու նրանց հրամայեցիր հանձնվել:"
Այս ասելուց հետո խանը լքեց Բաղդադը, որովհետև քաղաքի բնակչության մեծ մասը կոտորված էր, և անտանելի հոտ էր քաղաքում:
Հ. Գ Հիմա էլ առանձնապես շատ բան չի փոխվել. փողը ոչ ուտել է լինում, ոչ կրակել է կարողանում:
Տիգրան Մկրտչյանի ֆեյսբուքյան գրառումը