ITAR-TASS-գործակալությունը, հղում անելով ամերիկյան պաշտոնական հրապարակումներին, հայտնում է, որ ԱՄՆ զինված ուժերում այս տարի ինքնասպանությունների թիվն աճել է. տարեկսզբից մինչև այս ամսվա կեսերը զինված ուժերում գրանցվել է զինծառայողների ինքնասպանություն որակվող մահվան 161 դեպք, մինչդեռ անցած տարվա նույն ժամանակահատվածում եղել են նմանատիպ 154 դեպքեր: Ինքնասպանությունների թիվը մեծացել է ծովային հետևակայինների շրջանում, մինչդեռ ռազմածովային և ռազմաօդային ուժերում նման դեպքերի թիվը նվազել է: