Բրազիլական Ռիո դե Ժանեյրո քաղաքում գողացել են վոլեյբոլի աշխարհի կանանց և տղամարդկանց առաջնության գավաթները:
Գավաթները գովազդային ակցիայի շրջանակում հանվել էին ցուցադրության Ռիոյի Կոպակաբանա լողափին: Դրանց ապահովության համար պատասխանատվություն էր կրում տրանսպորտային ընկերություններից մեկը: Գողությունը կատարվել է առևտրի կենտրոնի հարևանությամբ, որտեղով տեղափոխվում էին գավաթները: Այլ մանրամասներ հայտնի չեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին գրում է Itar-Tass-ը:
Վոլեյբոլի աշխարհի առաջնության գավաթները տեղափոխվել էին Բրազիլիա օգոստոսի սկզբին, քանի որ Սան Պաուլոյում պետք է կայանար Գրան Պրիի հանդիպումները: