Արդեն տեղեկացրել ենք, որ «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասը մադրիդյան թիմի կազմում իր 700-րդ հանդիպումն է անցկացրել` դառնալով այս ցուցանիշը գրանցած երրորդ ֆուտբոլիստը: «Ռեալի» 112-ամյա պատմության ընթացքում Կասիլյասից բացի նման ցուցանիշ գրանցել են Ռաուլը և Սանչիսը:
Այս կապակցությամբ «Արքայական ակումբի» պաշտոնական կայքը հրապարակել է ստորև ներկայացված տեսանյութը: