Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության աշխարհազորայինների եւ Կիեւի ուժայինների միջեւ գերիների խոշորագույն փոխանակումն է տեղի ունեցել Ուկրաինայի արեւելքում հակամարտության ողջ ընթացքում: Այս մասին հայտնում է Orer.am-ը` վկայակոչելով TASS-ին:
«Փոխանակումը կատարվել է առանց խախտումների»,- լրագրողներին հայտնել է ԴԺՀ-ի մարդու իրավունքների լիազոր Դարյա Մորոզովան:
Ավելի վաղ ենթադրվում էր, որ փոխանակումը կկատարվի «225-ը 155-ով» բանաձեւով: Ուկրաինացի ուժայիններից հինգը ցանկություն են հայտնել մնալու ԴԺՀ-ի տարածքում:
Ուկրաինացի զինվորականները, ըստ հաղորդված տվյալների` աշխաևհազորայիններին հանձնել են 222 մարդու: