Ռուսաստանի կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Ռուսաստանի միջև համատեղ մարդասիրական արձագանքման կենտրոնի ստեղծման համաձայնագրին: Այս մասին հայտնել է Orer.am-ը` վկայակոչելով ria.ru-ին:
Համատեղ մարդասիրական արձագանքման կենտրոնը հետապնդում է Կովկասյան տարածաշրջանում արտակարգ իրավիճակների վերացման նպաստակ: Կենտրոնը կհամագործակցի ՄԱԿ-ի գործակալությունների, Եվրոպական Միության և միջազգային այլ կազմակերպությունների հետ:
«Հաստատել Ռուսաստանի Դաշնության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարությունների միջև ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի ստեղծման մասին համաձայնագրի նախագիծը»,- ասվում է փաստաթղթում:
ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությանը հանձնարարված է ԱԳՆ-ի մասնակցությամբ բանակցություններ վարել և համաձայնագիր ստորագրել կառավարության անունից: