Ինչպես հայտնում է, Orer.am-ը, վկայակոչելով ria.ru-ին, Էբոլա վիրուսի հարուցած հիվանդության զոհերի թիվը հասել է 7693-ի, վարակված է 19 հազար 695 մարդ: Այդ մասին վկայում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից դեկտեմբերի 26-ին հրապարակված տվյալները:
Իրադրությունն առավել ծանր է մնում Լիբերիայում, որտեղ մահացել է 3 հազար 384 մարդ: Մինչդեռ վարակվածներն առավել մեծ թիվ են կազմում Սիեռա Լեոնեում՝ 9 հազար 203:
ԱՀԿ-ի տվյալներով՝ դեկտեմբերի 24-ից արևմտաաֆրիկյան այս երեք երկրներում Էբոլա տենդից մահացածների թիվն ավելացել է 120-ով: