Մոսկվայում Իրանի դեսպանը տեղեկացրել է, օգոստոսի 29-ին ԻԻՀ ԱԳ նախարարի Մոսկվա կատարելիք ուղևորության մասին: Ըստ «Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման, Մոսկվայում Իրանի դեսպան Մեհդի Սանային ասել է, որ ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ զարիֆը հառաջիկա ուրբաթ օրը Մոսկվա ուղևորվելով հանդիպելու է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և այդ երկրի որոշ բարձրաստիճան պաշտոնատարների հետ և մտքերի փոխանակում է կատարելու երկկողմ, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային հարաբերություններին վերաբերող հարցերի շուրջ: