Նանջինգ-2014. Անուշ Գրիգորյանը մեկնարկում է վստահ հաղթանակով
Սպորտ
Չինաստանում ընթացող պատանեկան օլիմպիական խաղերում այսօր մրցահարթակը տրամադրվեց բռնցքամարտիկներին: Այստեղ Հայաստանը ներկայացնում են երիտասարդների աշխարհի չեմպիոն Անուշ Գրիգորյանը և երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը:
Մեր մարզիկներից առաջինը ռինգ դուրս եկավ Անուշ Գրիգորյանը, ում մրցակիցը Ղազախստանը ներկայացնող Ալուա Բալկիբեկովան է: Հայ մարզուհին գեղեցիկ և գրագետ մենամարտ անցկացրեց և առանց մեծ դժվարության հաղթեց ղազախ մարզուհուն:
Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը եւ հավելումԱնուշ Գրիգորյանի հաջորդ մրցակիցը կլինի Հաունգ Քսիո Վենգ – Չանգ Յուան զույգի հաղթողը:
Մեր մյուս մասնակիցը՝ Նարեկ Մանասյանը ռինգ դուրս կգա ավելի ուշ: Նրա առաջին մրցակիցը թուրք Մուհամեդ Ուֆուկն է:
Վերջինիս հաղթելու դեպքում Մանասյանի հաջորդ մրցակիցը կլինի Ղազախստանը ներկայացնող Վադիմ Կազակով և նորվեգացի Տրեգեն Վագեր Բերկ զույգի հաղթողը: