Ղրղզստանը Եվրասիական տնտեսական միություն է մտնում «շատ լավ պայմաններով», հայտարարել է հանրապետության նախագահ Ալմազբեկ Աթամբաևը։ Այս մասին հայտնում է Orer.am-ը՝ վկայակոչելով ria.ru-ին:
«Մենք դեկտեմբերի 23-ին ստորագրել ենք ԵՏՄ-ին միանալու պայմանագիր։ Մենք մինչ վերջին պահը չգիտեինք՝ կընդունե՞ն մեզ, թե՞ ոչ, քանի որ երկրներից մեկը կտրականապես դեմ էր»,- նշել է երկրի ղեկավարը։
Նրա խոսքով՝ սահմանների բարեկարգման, մաքսային անցակետերի և ապրանքների սերտիֆիկացման համար ժամանակակից լաբորատորիաների ստեղծման նպատակով հատկացվում է 300 մլն դոլար, որից 200 մլն-ը կտրամադրի ՌԴ-ն, 100 մլն-ը՝ Ղազախստանը։