Գազայի հատվածին իսրայելական ավիահարվածի հետևանքով 5 հոգանոց ընտանիք է զոհվել, այդ թվում՝ 3 և 4 տարեկան երեխաներ, հայտնում է gazeta.ru-ն՝ Agence France-Presse-ին հղումով:
Նշվում է, որ հրթիռն ընկել է կենտրոնական շրջանում գտնվող բնակելի տան վրա:
Ավելի վաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն անհանգստություն էր հայտնել Գազայի հատվածում ռազմական գործողությունների վերսկսման առնչությամբ և հակամարտող կողմերին կոչ արել դադարեցնել կրակը: