Ինչպես հայտնում է Orer.am-ը` վկայակոչելով ria.ru-ին, դեկտեմբերի 27-ից Բելառուսը դադարեցրել է դեպի Ղրիմ երթուղի իրականացնող միակ գնացքի աշխատանքը: Այդ մասին հայտարարել է «Բելառուսական երկաթուղիների» մամուլի ծառայությունը:
«Այս գործողությունները ձեռնարկվել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակի կապակցությամբ»,- նշել են «Բելառուսական երկաթուղիների» ներկայացուցիչները:
Ժամանակացույցում նախատեսված փոփոխությունների առնչությամբ երկաթուղային հաղորդակցության ղեկավարությունը խնդրում է ուղևորներին, ովքեր նախապես գնացքի տոմսեր են ձեռք բերել, դիմել տոմսարկղեր, որտեղ նրանց կվերադարձվի տոմսերի ողջ արժեքը: