ԱՄՆ-ի իշխանությունները Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայության օգնությամբ Դամասկոսին են փոխանցել իսլամիստների առաջնորդների գտնվելու վայրի մասին ստույգ տեղեկություն, գրում է բրիտանական The Independent պարբերականը՝ հղում անելով անանուն աղբյուրների: Հավանաբար, հենց դա է պատճառը, որ սիրիական ավիացիան և հրետանին կարողացել են ճիշտ հարվածներ հասցնել ընդդիմադիրների շտաբերին, նշում է թերթը։ «Եթե «Իսլամական պետություն» խմբավորման կողմից Հալեպի ամբողջ տարածքը գրավելու սպառնալիք հայտնվի, որի դեպքում ամբողջական վերահսկողություն կհաստատվի հակակառավարական զորքերի նկատմամբ, ԱՄՆ-ն, հավանաբար, ստիպված կլինի բացահայտ կամ գաղտնի աջակցել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, ում իրենք փորձում են տապալել»,- РИА Новости-ն մեջբերում է պարբերականի հոդվածը։