«Բարսելոնայի» կիսապաշտպան Չավին հերքել է տեղեկություններն այն մասին, որ կատալոնական ակումբի գլխավոր մարզչի հետ վատ հարաբերություններ ունի։
-Լուիս Էնրիկեի նշանակումից հետո «Բարսելոնայում» ոչինչ չի փոխվել։ Իսկ, եթե, նա որոշակի փոփոխություններ է կատարել, ապա միայն դեպի լավը։
Կարդացել եմ այն մասին, թե ես եւ Լուիս Էնրիկեն չենք շփվում միմյան հետ։ Դա սուտ է, մենք շատ լավ հարաբերություններ ունենք ծանոթության օրվանից սկսած։ Այնպես որ, ինձ համար անհասկանալի է նման լուրերի տարածումը։
Ես մոտիվացված եմ՝ ինչպես երբեք եւ հաճույք եմ ստանում իմ աշխատանքից,- Չեվիի խոսքը մեջբերում է AS-ը։