Կատալոնական «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Լուիս Սուարեսը հայտարարել է, որ իր համար հեշտ է Նեյմարի և Մեսսիի պես ֆուտբոլիստների հետ խաղալը.
«Ինձ համար հեշտ է Մեսսիի և Նեյմարի հետ խաղալը: Նրանք անհավանական ֆուտբոլ են ցուցադրում: Դաշտում նունիսկ չես էլ կարող պատկերացնել, թե հաջորդ պահին նրանք ինչ կանեն: Ինձ զարմացնում է Նեյմարի արագությունը: Իսկ Մեսսին կարող է մինգամից երեք-չորս ֆուտբոլիստի շրջանցել և դա անում է այնքան հեշտությամբ, որ ապշում ես»,- ուրուգվայցու խոսքը մեջբերում է իսպանական մամուլը: