Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի որդին ուշագնաց է եղել Կիևի Սբ Սոֆիայի տաճարում Ուկրաինայի համար բարձրացված աղոթքի ժամանակ, հայտնում է lenta.ru-ն:
Ուկրաինական հեռուտաընկերության ցուցադրած կադրերում երևում է, թե ինչպես է արարողության ժամանակ տղայի ինքնազգացողությունը վատանում: Նա մի քանի անգամ փակել է աչքերը և սկսել ընկնել: Նրան բռնել է ետևում կանգնած երկրի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոն:
Հաղորդվում է, որ րոպեներ անց նա ուշքի է եկել և վերադարձել տաճար:
Օգոստոսի 23-ին երկիրը նշում է Ազգային դրոշի օրը:
Արարողությանը, բացի Յուշչենկոյից, մասնակցել են նաև նախկին նախագահներ Լեոնիդ Կրավչուկը, Լեոնիդ Կուչման, վարչապետ Արսենի Յացենյուկը, նախարարներ: