Հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում դեկտեմբերի 27-ին' ժամը 16.50-ին, հաղորդում է ստացվել, որ թիակի շրջանում կտրած-ծակած վերքերով իրենց մոտ բուժօգնության է դիմել 1978թ. ծնված Արման Հ.-ն և հայտնել, որ 4-րդ միկրոշրջանում իրեն դանակահարել են:
Պարզվել է, որ նա նույն օրը' ժամը 16.00-ի սահմաններում, Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի թիվ 57 շենքի մոտ, բարձրաձայն հայհոյելու համար, դիտողություն է արել 1973թ. ծնված Նժդեհ Դ.-ին, որը գրպանից հանել է դանակը և հարվածել:
Ժամը 17.30-ին Նժդեհ Դ.-ն բերման է ենթարկվել բաժին: Տուժողին տրվել է դատաբժշկական փորձաքննության որոշում: Կատարվում է հետաքննություն: